Լարսում ռուսական կողմից կուտակումները պակասել են. ՀՀ տրանսպորտի փոխնախարար

Լարսում ռուսական կողմից կուտակումները պակասել են՝ հերթի երկարությունը կազմում է մեկ ու կես կիլոմետր, Ռուսաստանից-Վրաստան մեկնողների համար անցանելի է:

Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը, այս մասին ասել է ՀՀ տրանսպորտի փոխնախարարԱրմեն Փամբուխչյանը։

«Առկա է խնդիր Վրաստանից դեպի Ռուսաստան մեկնողների համար, մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել Վրաստանի անցակետում:

Որպեսզի կուտակումներն ամբողջ ճանապարհի երկայնքով չլինեն, բեռնատարների մի մասին Բագրատաշենի սահմանից թույլ չեն տալիս մտնել Վրաստան:

Միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիան խուսափում է բեռնափոխադրումներ կատարել՝ կուտակումներից խուսափելու համար:

Կուտակումներ կան նաև Թբիլիսիի կայանատեղիում»,-գրել է պաշտոնյան։

Այս թեմայով