Լարսում ծիրանը փչանում է

Վերին Լարս«Վերին Լարսի անցակետի հետևանքով հսկայական վնասներ են կրել փոքր ծավալներով դեպի Ռուսաստան ծիրան արտահանողները: Վերջիներս արդեն 15 օր համեմատաբար փոքր մեքենաներով «լռված են» Վրաստանի ճանապարհներին:

 Նրանց մի մասը Լարսի անցակետից շրջվել է դեպի Փոթի՝ փորձելով տեղ հայթայթել լաստանավում, մյուս մասը, լսելով, որ անցակետը շուտով կբացվի, շարունակում են սպասել:

Իսկ այդ ընթացքաում նրանց տեղափոխած ծիրանի մի զգալի մասը փչացել է ու արդեն ենթակա չէ վաճառքի:

 Վիճակը ծանրանում է նրանով, որ այդ փոքր արտահանողները, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, ծիրանը գյուղացիներից վերցրել են  հիմնականում «նիսյայով», խոստանալով վճարել ապրանքը Ռուսաստանում վաճառելուց հետո:

 Արդյունքում ստացվելու է այնպես, որ գյուղացիները չեն ստանալու իրենց գումարները, իսկ արտահանողները զգալի վնասներ են կրելու: Խոսքը մի քանի հարյուր տոննա ծիրանի մասին է, որի արժեքը մոտենում է մեկ մլն դոլարի»,-գրում է թերթը:

 Մանրամասները՝ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 186 անգամ
 


Այս թեմայով