Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Լարսի ավտոճանապարհը 20.00-ից կրկին կփակվի

Լարսի ավտոճանապարհը 20.00-ից կրկին կփակվի

larsՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ ժամը 05.30-ից մինչև 20.00-ն Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ երեկոյան ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում.

o   միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է

o   երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների

o   ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:

Դիտվել է 135 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy