Լարսի ավտոճանապարհը այսօր բաց կլինի ժամը 06.00-20.00-ը

larsՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ այսօր՝ ժամը 06.00-ից մինչև 20.00-ն, Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի, տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:

Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունն արգելվում է, երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների, ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կոորդինացման ներքո:

Դիտվել է 58 անգամ
 


Այս թեմայով