Լարսը կբացվի վաղը. պաշտոնական

larsՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 5-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ քարաթափման հետևանքով ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը:

Փակ անցակետում կուտակված մեքենաները հնարավորության դեպքում կարող են ճանապարհը շարունակել լաստանավերով` Փոթիի և Բաթումիի նավահանգիստներից:

Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առկա է ջրածածկման վտանգ:

Նախնական տվյալներով ավտոճանապարհն անցանելի կլինի հուլիսի 6-ից:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին, ժամը 17.00-ին Դարիալում նախատեսվում էր ժամանակավորապես բացել ավտոճանապարհ 4×4 թեթև մարդատար մեքենաների համար, հատուկ ռեժիմով՝ ՆԳՆ հսկողությամբ, սակայն հորդառատ անձրևների պատճառով, ելնելով մարդկանց անվտանգությունից՝ Լարսի ավտոճանապարհը չի բացվել:

 


Այս թեմայով