Լարիսա Ալավերդյանը իրեն պահում է «ամենաքյարթ» ՀՀԿ-ականի նման

Larisa-Alaverdyan«Վերջին ընտրություններից հետո մի շարք ժառանգականներ, որոնք չէին մտել պառլամենտ, անցան կրթության ոլորտ, այդ թվում՝ Անահիտ Բախշյանը Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, Լարիսա Ալավերդյանը՝ Սլավոնական համալսարանի իրավագիտության և պատմության ինստիտուտի ղեկավար։ Սլավոնականի մեր աղբյուրներն ասում են, որ նա իրեն պահում է «ամենաքյարթ» ՀՀԿ-ականի նման՝ չի հանդուրժում այլընտրանքային մոտեցումներ թե վարչական, թե մասնագիտական առումով, մանավանդ երիտասարդ դասախոսների շրջանում։ Օրերս ֆակուլտետի երրորդ աշխատակիցն է իր դիմումի համաձայն թողել դասախոսական աշխատանքը։ Ի դեպ, տկն. Ալավերդյանը, ըստ նույն աղբյուրների, բուհի ղեկավարության հետ էլ հակասություններ ունի, սակայն ռեկտորատը ձայն չի հանում, մտածում են՝ քայլ անելու դեպքում կմեղադրվեն անհանդուրժողականության մեջ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝  <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով