Լավ լուր թոշակառուների համար

ՀՀ Մշակույթի նախարարությունն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համատեղ հայտարարություն ունեն:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը այսօր կայացած  մամուլի ասուլիսում հայտարարեցին, որ փոխգործակցության արդյունքում լավ լուր ունեն ՀՀ կենսաթոշակառուների համար: Այսուհետ ՀՀ կենսաթոշակառուները հնարավորություն կստանան աանվճար այցելել ներկայացումների և համերգների:

«Թիվը դեռ հստակ չէ, բայց մոտավորապես կլինի տվյալ դահլիճի նստատեղերի 2.5-10 տոկոսը: Յուրաքանչյկուր ամիս առնվազն 2000 թոշակառու անվճար կայցելի համերգասրահներ ու թատրոններ,-ասաց Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը»:

Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ նման փոխգործակցություննները տարբեր գերատեսչությունների միջև պարբերական բնույթ կկրեն.

«Տարբեր գերատեսչությունների հետ փոխգործակցության համագործակցության արդյունքում կարող ենք շատ բան փոխել ու ապահովել սոցիալական տարբեր խմբերի ներառականությունը տարատասակ միջողացումներում»:

Մենք կփորձենք ճկուն լինել, որ հնարավորինս ավելացնենք նաև տոմսերի թվերը: Այս փոխգործակցության արդյունքում փոփոխություն կբերենք մեծահասակների կյանքում:

Լիլիթ Մակունցը նշեց նաև, որ ծրագրի իրականացման համար ՀՀ բյուջեից հավելյալ գումար չի տրամադրվելու, պարզապես եղած բյուջեն կփորձեն ավելի արդյունավետ ծախսել:

 

Այս թեմայով