Լավրովը մեկնում է Բաքու

ԼավրովԱյսօր Բաքու է մեկնում Ռուսաստանի արտգործնախարար Սերգել Լավրովը: Նրա այցին ընդառաջ, ՌԴ ԱԳՆ-ն տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, նշված է՝ Բաքվում կայանալիք բանակցություններին «քննարկվելու են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր և մտքեր են փոխանակվելու ղարաբաղյան խնդրի շուրջ, ի զարգացումն այն պայմանավորավածությունների, որոնք ձեռք են բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում»:

«Ադրբեջանը մեր կարևոր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում, հարաբերությունները Ադրբեջանի հետ կառուցվում են հավասարության և միմյանց հետաքրքրությունները հարգելու հիման վրա»,- նաև նշված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում: ՌԴ ԱԳՆ-ն նաև տեղեկացնում է, որ Մոսկվան և Բաքուն պատրաստվում են երկու երկրների նախագահների հովանու ներքո սեպտեմբերի 29-ին Բաքվում անցկացվելիք 5-րդ միջազգային հումանիտար ֆորումին:

 


Այս թեմայով