Լավրովը հայտնել է հաջորդ շաբաթվա սկզբին Երևան և Բաքու այցելելու մտադրության մասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել Է, որ հաջորդ շաբաթվա սկզբին մտադիր Է այցելել Հայաստան և Ադրբեջան:

«Հաջորդ շաբաթվա հենց սկզբին պլանավորված են իմ այցերը Երևան և Բաքու: Նախևառաջ այդ այցերը նվիրված են ՌԴ-Հայաստանի, ՌԴ-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակներին»,-ասել Է նախարարը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:

«Օրակարգը ներառելու Է այդ երկրներից յուրաքանչյուրի հետ երկկողմ հարաբերությունները, դրանք հարուստ են ու հագեցած: Խոսելու ենք տարածաշրջանային ու միջազգային խնդիրների մասին, այդ թվում՝ ջանալու ենք հասկանալ՝ որտեղ ենք գտնվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների՝ վերջերս կայացած հանդիպումից (հոկտեմբերի 16-ին Ժնևում) հետո»,-նշել Է Լավրովը:

 


Այս թեմայով