Լապշինը Ադրբեջանի դեմ հայց կներկայացնի ՄԻԵԴ

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցանկանում է Ադրբեջանի դեմ հայց ներկայացնել Մարդու իրավունքների միջազգային դատարան: Այս մասին Լապշինն ասել է «Սպուտնիկ Արմենիայի» հետ զրույցում:
«Մենք այժմ նախապատրաստվում ենք ՄԻԵԴ ներկայացվելիք հայցին, մոտավորապես այն կներկայացվի հունվարի վերջին»,- ասել է բլոգերը:
Լապշինը պատրաստվում է Բաքվից պահանջել ֆինանսական փոխհատուցում, չնայած առայժմ չի որոշել՝ որքան է կազմելու այդ գումարը:

  Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Նրան ազատ են արձակել սեպտեմբերի 12-ին:

Այս թեմայով