Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Լայնածավալ հակամարտությունը որևէ մեկի շահերից չի բխում. Մոգերինիի զեկույցը ԼՂ հարցով

Լայնածավալ հակամարտությունը որևէ մեկի շահերից չի բխում. Մոգերինիի զեկույցը ԼՂ հարցով

unnamed-104Եվրոպական միությունն առավել մեծ ջանքեր կգործադրի
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որն արդեն շատ տառապանքներ է
բերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրոպական խորհրդարանում
հայտարարեց Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր
ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է վտանգ հանդիսանալ ԵՄ
հարևանությունում տարածաշրջանային անվտանգության համար, ինչպես նաև արգելք է
Հայաստանի, Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի զարգացման համար:
«Շատ ուրախ եմ, որ անկացնում ենք այս քննարկումը: Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Հայաստան ու Ադրբեջան կատարած իմ այցերի հիմնական հարցերից էր: Սա ևս մեկ անգամ
հիշեցում էր, թե ինչքան վտանգավոր է ձգձգված հակամարտությունը: Հակամարտության` վերջին և
աննախադեպ լարումից օրեր առաջ մենք զգուշացրել էինք, որ ստատուս-քվոն անկայուն է: Լարված
իրավիճակից մինչև լայնամասշտաբ ռազմական գործողություններ կարող է շատ փոքր քայլ լինել»,-
Եվրոպական խորհրդարանում կազմակերպված քննարկման ժամանակ նշեց Մոգերինին:
Նա նաև շեշտեց, որ Հարավային Կովկասը շատ կարևոր տարածաշրջան է Եվրոպայի համար: «Այն
ընկած է Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի խաչմերուկում: Այն զարգացման հսկայական
հնարավորություն ունի, սակայն այն հետ է մղվում անկայունության և պատերազմի պատճառով:
Լայնածավալ հակամարտությունը որևէ մեկի շահերից չի բխում և ոչ մի տեղ չտանող ճանապարհ է:
Այս հակամարտությունը խարխլում է երկու երկրների, նրանց հարևանների զարգացումը և
մերձեցումը ԵՄ-ի հետ»,- ընդգծեց ԵՄ բարձր ներկայացուցիչը:
Նրա խոսքով` ապրիլի սկզբին բռնությունները հասան 1994թ. ի վեր աննախադեպ մակարադակի:
«Բոլորս տեսել ենք տեղեկությունները՝ կապված ծանր զինտեխնիկայի օգտագործման, զոհերի մեծ
թվաքանակի մասին, այդ թվում և քաղաքացիական: Հայտարարությունները Բաքվից և Երևանից
վկայում են այն մասին, որ մենք լուրջ վտանգ ունենք, եթե իրավիճակը շուտ չհանդարտեցվի»,-
ասաց Մոգերինին:
Նա նաև հույս հայտնեց, որ եվրապատգամավորները կարող են իրենց ներդրումն ունենալ
խաղաղության գործում խորհրդարանական կապերի միջոցով:

Դիտվել է 72 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy