«Լամբադա» կամրջի գետնանցումը աղբավայր է դարձել (Photo)

աղբամանոց, կամուրջԵրևան քաղաքի Ազատության պողոտայի, Դավիթ Անհաղթի փողոցի խաջմերուկի և Կոմիտասի պողոտային հարող գետնանցումը (Լամբադա կամրջի էստակադա)  վերածվել է աղբավայրի: Գետնանցումում առկա աղբը և գարշահոտությունը տարածվում է մինչև հարակից շենք: Նշենք, որ տաևածքը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում:

Հատկանշական է, որ Երևան քաղաքի 2015 թվականի 77.7 միլիարդ դրամը գերազանցող բյուջեից (http://budget.yerevan.am/ ) շրջակա միջավայրի պահպանությանը հատկավցել է 7.5 միլիարդ դրամ, որից արդեն ծախսվել է 3.7 միլիարդը : Շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի համար ծախսվել է 38.6 միլիոն դրամ: Այս պարագայում անհասկանալի է, թե ինչպես է ստացվում, որ այդքան գումար ծխսվում է, սակայն մայրաքաղաքի բազմաթիվ գետնանցումներում  նույն պատկերն է (http://politik.am/archives/19926):

Խնդրի առնչությամբ Politik.am-ը գրավոր հարցմամբ արդեն դիմել է  Երևանի քաղաքապետարան՝ պարզաբանում ստանալու համար:

Լուսանկարները՝ Politik.am-ի:

20150706_14431120150706_14420620150706_14422320150706_14414620150706_144139

Դիտվել է 85 անգամ
 


Այս թեմայով