Դալաքյանը ավելի քան 17 միլիոնի «քար է հավաքել»

collageserjՕրերս ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտ ներկայացրեց ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալաքյանը: Լրագրողների այն հարցին, թե ինչպես է հայտարարում, որ պայքարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, այն դեպքում երբ  չորս տարի նա եղել է հենց Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը Դալաքյանը հայտարարել էր, որ նա չորս տարի «քարեր է հավաքել»:

Պարզվում է Դալաքյանի «քարեր հավաքելը» բավական թանկ է նստել ՀՀ պետական բյուջեի վրա:  Դալաքյանը, որպես ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ, ամսական ստացել է 211 հազար դրամ, որը եթե բազմապատկենք 4 տարվա, ապա կստացվի 10 128 000 դրամ: Դալաքյանին այս ընթացքում սպասարկել է «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենա: Դալաքյանի ծառայողական մեքենայի վարորդը ամսական ստացել է 150 հազար դրամ, որը չորս տարիների համար կազմում է  7 200 000 դրամ:

 


Այս թեմայով