Ի պաշտպանություն «Սասնա ծռերի»՝ ցուցարարները փակել են Արշակունյաց պողոտան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարանում ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստն այս պահին ընդմիջվել է, քանի որ դատավոր Մեսրոպ Մակյանը գնացել է խորհրդակցական սենյակ միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Այս ընթացքում «Սասնա ծռերի» աջակիցները փակել են Արշակունյաց պողոտան՝ հետևելով ամբաստանյալներից Պավել Մանուկյանի կոչին։
Դատավորը խորհրդակցական սենյակից կվերադառնա ժամը 16։00-ին։

Այս թեմայով