Ի ՞նչ անօդաչուներ են պտտվում Ստեփանակերտի երկնքում

big_da3b2032eԻնչպես «Արցախպրես»-ի հետ զրույցում նշեց Pan Photo լուսանկարչական գործակալության ղեկավար Վահան Ստեփանյանը,սահմանային վերջին իրադարձությունների հետ կապված՝ նրանք մեծ անձնակազմով գտնվում են Արցախում, և Ստեփանակերտից ու սահմանից ամեն օր լուսանկարներ են ապահովում հայկական ու արտասահմանյան մամուլի համար: «Ստեփանակերտի և Արցախի գեղեցիկ համայնապատկերը և տիրող առօրյան լսարանին ներկայացնելու համար, մենք պարբերաբար նկարահանումներ ենք կատարում նաև երկնքից՝ անօդաչու թռչող սարքով, որպեսզի ավելի ամբողջական ներկայացնենք այդ հմայքը»,- ասել է Վ. Ստեփանյանը:

Դիտվել է 684 անգամ
 


Այս թեմայով