Իրենց ապրանքը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով ապահովված է եղել

7790355«Մոտ մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի Սոչի քաղաքում Հայաստանից ներկրված և այրելու միջոցով ոչնչացված200 կիլոգրամ թառափ տեսակի ձկան սեփականատեր, «Արարատ իշխան» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում հավաստիացրեց, որ իրենց ապրանքը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով ապահովված է եղել։

Հիշեցնենք, որ ռուսական կողմը Հայաստանից ներկրված ձուկը ոչնչացնելու փաստը պատճառաբանել էր անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությամբ։ «ՌԴ-ն արհեստական խոչընդոտներ է ստեղծում մեզ համար, որի իմաստը չեմ հասկանում։ Մեր սննդամթերքի անվտանգության ծառայության պետից սկսած միևչև այդ կառույցի դռան պահակը պնդում ու ապացուցում են, որ մենք ճիշտ ենք։ Չեմ ցանկանում 200 կգ թառափով կամ իմ կորցրած գումարներով հայ-ռուսական հարաբերությունների մեջ թշնամանք առաջացնել, բայց դա պահվածք չէ»,– «Ժողովուրդ»–ի հետ զրույցում վրդովված ասել է հայ գործարարը»։

 

Մանրամասները՝  «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 85 անգամ
 


Այս թեմայով