Իրաքում զանգվածային մահապատիժ են իրականացրել ԻՊ-ի գրոհայինների դեմ

Իրաքի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Իրաքի հարավում մահապատիժ է իրականացվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 38 նախկին գրոհայինի նկատմամբ:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, ներկա պահին Իրաքի բանտերում տասնյակ հազարավոր մարդիկ են պահվում, որոնք մեղադրվում են ԻՊ-ին անդամակցելու մեջ: Երկրի օրենսդրության համաձայն՝ ծայրահեղական կազմակերպությանն անդամակցելու համար կասկածվողներին մահապատիժ կամ ցմահ ազատազրկում է սպառնում:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները այս ամսվա սկզբին նախազգուշացրել են, որ մահապատիժների սահմանումը նախկին գրոհայինների նկատմամբ կատարվում է ընթացակարգային նորմերի խախտմամբ. մեղադրյալներին պարզապես հնարավորություն չեն տալիս բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ դատապարտյալների զանգվածային մահապատիժն իրականացվել է սեպտեմբերի 25-ին

Այս թեմայով