Իրաքում ավելի քան 2.000 մարդ վարակվել է խոլերայով

article-2733055-20C1DCEE00000578-585_634x417Իրաքում ավելի քան 2.000 մարդ խոլերայով է վարակվել վտանգավոր հիվանդության տարածման հետևանքով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին:

 «ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը հայտնում է, որ Իրաքում ձեռնարկվում են անհապաղ միջոցներ` համայնքները և ընտանիքները խոլերայի համաճարակից պաշտպանելու համար: Արդեն վարակվել է ավելի քան 2.200 մարդ ամբողջ երկրում: Վերջին գնահատականների համաձայն` նրանց մոտ 20%-ը երեխաներ են: Գործակալությունն անհանգիստ է, որ հիվանդությունը կարող է է՛լ ավելի տարածվել հորդառատ անձրևների և անվտանգության բացակայության պայմաններում»,- հայտնել է պաշտոնյան։

Դիտվել է 25 անգամ
 


Այս թեմայով