Իրաքյան Քրդստանը պատրաստ է հետ քայլ անել

Իրաքյան Քուրդիստանը պատրաստ է տեղափոխել անկախության հանրաքվեն, եթե ինքնավարությանը երաշխիքներ տրվեն։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Եթե այդ երաշխիքները տրամադրվեն, ապա մենք հանրաքվեն կտեղափոխենք այլ ամսաթվի վրա և սեպտեմբերի 25-ին դուրս կգանք տոնելու, որպեսզի նշենք այդ երաշխիքների ձեռքբերումը»,- ասել է Իրաքյան Քուրդիստանի նախագահի՝ մամուլի հարցերով խորհրդական Կիֆահ Սինջարին։

Պահանջվող երաշխիքների թվում են հարգանքը հանրաքվեի արդյունքների նկատմամբ, Իրաքի հետ սահմանների դելիմիտացիա, ջրային ռեսուրսների և վիճելի տարածքների վերաբերյալ քննարկում։

 


Այս թեմայով