Իրավիճակը սահմանին. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց

սահմանՀուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: 

Այս մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով է ավելի քան 200 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն:

Դիտվել է 106 անգամ
 


Այս թեմայով