Իրավապահ համակարգը՝ փակուղու առաջ. Վրաստանը չի հանձնում քրեական հեղինակություններին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանյան իրավապահ համակարգը հայտնվել է փակուղու առաջ: Բանն այն է, որ արդեն մոտ երկու ամիս է` չի հաջողվում կազմակերպել Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ այս տարվա սեպտեմբերին տեղի ունեցած կրակոցների գործով մեղադրյալներին Վրաստանից Հայաստան տեղափոխելը:

Ալավերդցի քրեական հեղինակություններ Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովը, որ մեղադրվում են ալավերդցի մեկ այլ քրեական հեղինակության՝ Վահագն Աբգարյանի ընկերոջ սպանության և Վահագնի սպանության փորձի մեջ, դեպքից հետո փախել էին Վրաստան:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` քրեական այս երկու հեղինակությունները բավական լուրջ կապեր ունեն այդ երկրի իշխանական վերնախավում, ու հիմա նրանք գործին խառնել են իրենց մերձավորներին, որպեսզի հնարավորինս երկարաձգվի նրանց վերադարձնելը, իսկ եթե հնարավոր է՝ ընդհանրապես ձախողվի այդ գործընթացը, խուսափեն պատժից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով