Home » ՄԱՄՈՒԼ » Իրավական ծուղակ

Իրավական ծուղակ

zaruhiՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ոստիկանական պահպանություն տրամադրելու հարցը լուծվել է: ՀՀ սպորտի եւ երիտասարդության փոխնախարար, «Սյունյաց արծիվներ» կազմակերպության ղեկավար Խաչիկ Ասրյանի` Փոստանջյանին խարույկի վրա այրելու կոչից հետո, վերջինս դիմել էր ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանին` իր անվտանգությունն ապահովելու խնդրանքով: Երեկ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից մեր թղթակցին հայտնել են, որ ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները հանդիպել են Զարուհի Փոստանջյանի հետ եւ քննարկումներից հետո խնդրին լուծում է տրվել: Թե կոնկրետ ինչ լուծում է տրվել, լրատվական ծառայությունից չեն ասել, սակայն ինչպես ավելի ուշ հաստատել է ինքը՝ Փոստանջյանը, պատգամավորին տրամադրվել է ոստիկանական պահպանություն: Սա չափազանց ուշագրավ հանգամանք է` իրավական ծուղակ: ՀՀ ոստիկանությունը փաստորեն արձանագրել է, որ Խաչիկ Ասրյանի` Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա այրելու կոչը սպառնում է վերջինիս անվտանգությանը: Իսկ դա ուղղակիորեն ենթադրում է, որ Խաչիկ Ասրյանի գործողություններում առկա են ՀՀ օրենսդրությամբ սահմանված, քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ: Մինչդեռ երեկվա դրությամբ, փաստի առթիվ քրգործ չէր հարուցվել, Խաչիկ Ասրյանը պաշտոնանկ չէր արվել: Երեկ չհաջողվեց կառավարության լրատվական ծառայությունից պարզել` Խաչիկ Ասրյանը գոնե նկատողություն ստացե՞լ է, թե ոչ: Եւ, այնուամենայնիվ ենթադրում ենք, որ չի ստացել:

Գրում է <<Հայկական Ժամանակ>> օրաթերթը

Դիտվել է 21 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy