Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Իրանցիներն ու հայերը մի ժողովուրդ են երկու երկրներում»

«Իրանցիներն ու հայերը մի ժողովուրդ են երկու երկրներում»

19474Հայաստանին առնչվող ներիրանական հասարակական-քաղաքական խոսույթում վերջին շրջանում սկսել է շրջանառվել ուշագրավ մի բանաձև՝ «Իրանցիներն ու հայերը մի ժողովուրդ են երկու երկրներում»:

Նման պատկերավոր բանաձևմամբ իրանական ԶԼՄ-ներով երկու օր առաջ մասնավորապես հանդես է եկել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նախկին դեսպան Ֆարհադ Քոլեյնին, իսկ այսօր այդ ձևակերպումն արդեն իսկ մի քանի անգամ շեշտվում էր իրանցի գործիչների կողմից մասնավոր զրույցների ընթացքում:

Բանաձևն անշուշտ առաջ է քաշված որպես հակաթեզ նախևառաջ ադրբեջանաթուրքական հայտնի «մի ժողովուրդ, երկու պետություն» չակերտավոր տեսության և խորքային իմաստով բավական հստակ ուղերձ է առ այն, որ միջազգային մեկուսացումից դուրս եկող Իրանը պատրաստվում է Հայաստանի հետ զարգացնել բոլորովին նոր որակի քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերություններ, որոնք նաև պետք է հակակշռեն Բաքվի և Անկարայի՝ մեր երկու երկրների շահերի տեսանկյունից վտանգավոր նկրտումներն ու հավակնությունները թե՛ Հարավային Կովկասի և թե՛ Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում:

Գրում է արևելագետ Վարդան Ոսկանյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 175 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy