Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 287 մարդ

Իրանի արևմուտքում գտնվող Կերմանշահ նահանգում  տեղի ունեցած  5,9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 287-ի, հայտնում է Tasim գործակալությունը:

Երկրաշարժի հետևանքով տուժել է 43 ավան, 101 շինություն ամբողջովին փլուզվել է: Հաղորդվում է, որ կիրակի տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նահանգի գրեթե բոլոր վայրերում:

Այս թեմայով