Իրանում ռուսական հրթիռներ են կործանվել

pic_1367253027Կասպիական նավատորմից արձակված հրթիռները կործանվել են Իրանի տարածքում: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը: ԱՄՆ հետախուզության տվյալներով՝ տվյալ պահին Իրանի տարածքում առնվազն 4 հրթիռ է կործանվել, երբ թռչելիս են եղել Սիրիա: Աղբյուրներից մեկը հայտնում է, որ դա հնարավոր է՝ վթար է: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, սակայն, հերքում է Իրանում ռուսական հրթիռների անկման լուրը: Իրանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ հրթիռների անկման մասին ոչ մի տեղեկություն չունի:

 


Այս թեմայով