Իրանում մահապատժի են դատապարտել «մետաղադրամային սուլթանին»

Իրանի գերագույն դատարանը մահապատժի է դատապարտել ոսկու առևտրով զբաղվող Վահիդ Մազլյումինին, որն առավելապես հայտնի է որպես «մետաղադրամային սուլթան»:

Ինչպես նշում է lenta.ru-ն, 15 հոգուց բաղկացած խմբի դատավարությունը սկսվել էր սեպտեմբերի 17-ին: Նրանք մեղադրվում էին արժույթի ու ոսկյա մետաղադրամների առևտրով զբաղվող ապօրինի հանցախումբ ստեղծելու համար:

Մազլյումինը մեղավոր է ճանաչվել արժութային շուկայում մետաղադրամների գինը բարձրացնելու ու նվազեցնելու միջոցով մանիպուլիացիաներ անելու ու դրանով ֆինանսական ճգնաժամից օգուտ քաղելու համար: Նշվում է, որ նրա գործողությունները վնաս են հասցրել Իրանի տնտեսությանը:

Հայտնի է, որ 58-ամյա «մետաղադրամային սուլթանի» մահվան դատավճիռը վերջնական էու բողոքարկման ենթակա չէ:

Աղբյուրը հավելում է, որ նա ձերբակալվել էր հուլիսին: Ձերբակալման պահին Մազլյումինի մոտ հայտնաբերվել է երկու տոննա ոսկյա մետաղադրամ:

 Ոստիկանությունը պարզել է, որ իրանցին իր հանցակիցներին կարգադրել էր գնից անկախ շուկայից գնել բոլոր հասանելի մետաղադրամները, որպեսզի հետո ինքը դրանց համար գին սահմաներ: Դրա արդյունքում տղամարդն ահռելի շահույթ է ստացել:

Այս թեմայով