Իրանում գրոհայիններն առևանգել են 14 ուժայինի

Իրանի հարավ-արևելյան մասում՝ Պակիստանի հետ սահմանից ոչ հեռու, գրոհայիններն առևանգել են 14 իրանցի ուժայինի, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ YJC-ին հղումով:

Հաղորդվում է, որ առևանգումը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան, նրանց թվում եղել է 7 աշխարհազորային, 5 սահմանապահ, 2 զինվորական էլ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից:

Գործակալությունը հայտնում է, որ ուժայիններն առևանգվել են Իրանում ահաբեկչական համարվող խմբավորման անդամների կողմից:

Այս թեմայով