Իրանի քաղաքացին առանց փաստաթղթերի հատել է Արցախի սահմանը. նա բերման է ենթարկվել Արցախի ԱԱԾ

Արցախի Գլխավոր դատախազությունից հունիսի 1-ին ստացվել են նյութեր ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ 2018թ. մայիսի 18-ին ժամը 19:00-ի սահմաններում ԻԻՀ Համադան քաղաքի բնակիչ 30-ամյա Հասան Ղոլանի Սայաթ Ալին, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից առանց սահմանված փաստաթղթերի, Արաքս գետով անցնող կամրջով հատել է Արցախի Հանրապետության պետական սահմանը:

Նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում սահմանապահների կողմից հայտնաբերվել է Հադրութի շրջանի «Խուդաֆերին» կոչվող տեղամասում և բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության ԱԱԾ:

 


Այս թեմայով