Իրանի հոգևոր առաջնորդը մեղադրում է Արևմուտքին

Իրանում շարունակվող բողոքներին ի պատասխան երկրի հոգեւոր առաջնորդ Այաթոլլհա Ալի Խամենեին հայտարարել է, որ ի վերջո հայտնաբերել է բողոքներ հրահրողներին: Ինչպես եւ սպասվում էր, Այաթոլլահը դրա մեջ մեղադրեց Արեւմուտքին.

«Մենք տեղյակ էինք արտերկրյա թշնամիների մասին, սակայն, չէինք պատկերացնում դրանց իրական ծավալը»:

Հատկանշական է, որ նախօրեին Իրանի աշխարհիկ ղեկավար, նախագահ Հասան Ռուհանին փորձ էր արել որոշակի աջակցություն հայտնել ցուցարարներին, ասելով, որ երիտասարդ սերունդները չեն ցանկանում, որ իրենց կյանքն իրենց փոխարեն որոշեն տարեցներն իրենց մոտեցումներով:

Այաթոլլահ Ալի Քամենեին սակայն, անկոտրում էր՝ երբ թշնամին ձեզ սպառնում է, անհրաժեշտ է համախմբվել նրա դեմ: Չի խուսափել Այաթոլլահը նաեւ սեփական ժողովրդին սպառնալուց եւ ուղղակիորեն Ամերիկայի նկատմամբ ատելություն սերմանելուց.

«Ամերիկան զայրացած է: Ո՞ւմ վրա են նրանք զայրացած՝ նրանք զայրացած են ձեզ վրա: Նրանք զայրացած են Իրանի ժողովրդի վրա, Իրանի կառավարության վրա»:

Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Իրանի իշխանությունը վախենում է սեփական ժողովրդից, կրկնել է Դոնալդ Թրամփի բառերը Իրանի հոգեւոր առաջնորդն ավելացնելով՝ դա այդպես չէ, Իրանի իշխանությունները դուրս են եկել ժողովրդից:

Իրանի աքսորված շահի որդի Ռեզա Փեհլեվին, մեկնաբանելով իր հայրենիքում տեղի ունեցածն, ասել է, որ եթե Իրանում փոխվի վարչակարգը, ապա դա տեղի կունենա, որովհետեւ երկրի երիտասարդ սերունդը վարչակարգի փոփոխություն է ցանկանում.

«Դա տեղի չի ունենա, որովհետեւ այդպես է ցանկանում Միացյալ նահանգները, կամ բրիտանացիները կամ Սաուդյան Արաբան, կամ՝ Իսրայելը: Դա տեղի կունենա, որովհետեւ Իրանի ժողովուրդն այդպես ցանկանա»:

Հիշեցնենք, որ հենց Իրանի իշխանությունների տվյալների համաձայն բողոքների ընթացքում երկրում ձերբակալվել է ավելի քան 3700 մարդ: Ի պատասխան, երկրի աշխարհիկ իշխանությունները փորձում են կարգավորել տնտեսական իրավիճակն ու կոռուպցիայի դեմ ուղղված քայլեր ձեռնարկել, մինչդեռ հոգեւոր առաջնորդը Թվիթերի միջոցով սպառնում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին:

 


Այս թեմայով