Իրանի հետ պայմանավորվածությունը կվերացնի Եվրոպայում ՀՀՊ համակարգ ստեղծելու պատճառը. Լավրով

Sergey-Lavrov-2Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ողջունել է նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի ու «Վեցյակի» միջև հնգօրյա բանակցությունների արդյունքներով Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելը: Լավրովը Հռոմում մեդիա ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը կվերացնի Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի ստեղծման պատճառը. «Եթե իրագործվի Իրանի վերաբերյալ պայմանավորվածությունը, կվերանա նրա պատճառը, որն անվանվում է որպես անհրաժեշտություն՝ Եվրոպայում ՀՀՊ-ի համակարգ ստեղծելու համար»:

Դիտվել է 18 անգամ
 


Այս թեմայով