Իրանի հետ կպահպանենք բարձր մակարդակի, փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ. Նիկոլ Փաշինյան

Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ փետրվարի 27-ին պաշտոնական այց է կատարելու Իրանի Իսլամական Հանրապետություն։

«Համոզված ենք, որ Իրանի հետ կպահպանենք բարձր մակարդակի, փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ։ Այդ հարաբերությունների նպատակը չի լինի որևէ երրորդ կողմին վնասելը։ Այդ հարաբերություններում Հայաստանը չի լինի որևէ մեկին վնասելու գործին մասնակից», — ասաց Փաշինյանը։

Այս թեմայով