Իրանը մտահոգ է ԼՂ բանակցություններով. նա դեմ է լավրովյան պլանին եւ փորձում է ազդել

Պուտին-Ալիև-Ռոհան«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դիվանագիտական մեր աղբյուրների փոխանցմամբ, Իրանն այս ընթացքում բավականին մտահոգ է ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցություններով: Հայտնի է, որ ապրիլյան պատերազմից հետո աննախադեպ ակտիվություն է նկատվում այդ հարցի շուրջ:

Այս ընթացքում բանակցությունների որոշակի դետալների մասին տարբեր հայտարարություններ են հնչում: Իրանը մտահոգ է այսպես կոչված լավրովյան պլանի համար, ըստ որի, հայկական կողմը պետք է Ադրբեջանին հանձնի 5 շրջան: Իրանն իր սահմանին նման փոփոխության հավանականությունն իր շահերին դեմ է համարում եւ փորձում է ինչ-որ կերպ ազդեցություն ունենալ այդ գործընթացի վրա:

Պատահական չէ, որ օգոստոսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարելիք այցի ժամանակ Ադրբեջանում է լինելու Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Կարծիք կա, որ վերջինս բարձրացնելու է նաեւ ԼՂՀ ազատագրված 5 շրջանները վերադարձնելու մասին իր մտահոգությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով