Իրանը մտադիր է մեծացնել համաշխարհային շուկա արտահանվող նավթի քանակը

iran.thumbԻրանը ՕՊԵԿ-ի հետ չի համաձայնեցնի նավթի` համաշխարհային շուկա մատակարարումների ավելացման հարցը պատժամիջոցների վերացման դեպքում: INTERFAX.RU-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն:

Թեհրանում մամլո ասուլիսի ընթացքում վերջինս հաստատել է, որ  Իրանը մտադիր է մեծացնել նավթի արտահանումը օրական 500 000 բարելով:

Զանգանեի խոսքով` Իրանին չի մտահոգում նավթի հավելյալ առաջարկի հավանական ազդեցությունը  գնագոյացման վրա:

2014-ին Իրանը միջինում օրական 1.4 մլն բարել է արտահանել՝ 2011-ի 2.6 մլն բարելի համեմատ:

 


Այս թեմայով