Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Իրանը հավատարիմ է մնացել իր բոլոր պարտավորություններին.Օբամա

Իրանը հավատարիմ է մնացել իր բոլոր պարտավորություններին.Օբամա

obamaԱՄՆ նախագահ Օբաման CNN հեռուստաալիքի հետ ունեցած հարցազրույցի ընթացքում, անդրադառնալով Իրանի միջուկայինհարցի շուրջ ընթացող բանակցություններին, մատնանշելով, որ Իրանը հավատարիմ է մնացել իր բոլոր պարտավորություններին, հայտարարեց. «Իրանը հավատարիմ է մնացել ժամանակավոր համաձայնագրի բովանդակությանը ու մենք այժմ հնարավորություն ունենք գործել հիմնական համաձայնությանը հասնելու համար: Իհարկե ես վստահ չեմ, որ բանակցությունների ավարտին մենք կհասնենք հիմնական համաձայնությանը, բայց եթե Կոնգրեսը այս պահին Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանի, որը Իրանի կողմից կընկալվի որպես խոչընդոտ բանակցությունների գործում, ես դա վնասակար համարելով վետոյի կենթարկեմ»:
Օբաման նաեւ հավելել է, որ չի պատրաստվում հանդիպել Իսրայելի վարչապես Նեթանյահուին, երբ նա Կոնգրեսի հանրապետականների հրավերով մեկնելու է ԱՄՆ, Կոնգրեսում Իրանի դեմ ելույթ ունենալու նպատակով:

Դիտվել է 12 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy