Իրանը կարող է 5 անգամ մեծացնել Հայաստան մատակարարվող գազի ծավալը

4DD3B992-3066-4377-852C-9A9BA5BED363_cx0_cy19_cw0_mw1024_s_n_r1Իրանի գազի արտահանման հարցերով ազգային ընկերության տնօրեն Ալիրեզա Կամելին հայտարարել է, որ Իրանը դիտարկում է Հայաստան գազի արտահանումը հինգ անգամ մեծացնելու հնարավորությունը: Այս մասին փոխանցում է գրում է «РИА Новости»-ն:

Այն կարող է իրակացվելէլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման շրջանակներում:

Կամելինի խոսքով` անգամ, համատեղ համաձայնագրի (Իրանի և Հայաստանի միջև) հիման վրա, հնարավորություն կա մեծացնել գազի մատակարարումները մինչև օրական հինգ միլիոն խորանարդ մետր:

Այսօրվա դրությամբ` Իրանն օրական 1 մլն մ3 ծավալով գազ է արտահանում Հայաստան:

«Նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցումը կարող է կարևոր գործոն դառնալ Հայաստան իրանական գազի մատակարարումները մեծացնելու համար»,- ասել է Ալիրեզա Կամելին:

Դիտվել է 179 անգամ
 


Այս թեմայով