Իրանը գործարկել է ոսկով ապահովված կրիպտոարժույթ

Իրանի իշխանությունները գործարկել են ոսկով ապահովված «PayMon» կոչվող կրիպտոարժույթ՝ պատժամիջոցները շրջանցելու համար:

Այլընտրանքային արժույթի մշակման վրա աշխատել են Parsian Bank, Bank Pasargad, Bank Melli Iran և Bank Mellat բանկերը, ակտիվը ներկայացվելու է արտաբորսային Fara Bourse հարթակում, գրում է CryptoGlobe-ը:

«Ghoghnoos» ընկերության տնօրեն Վալիոլլա Ֆաթեմին հայտարարել է, որ սկզբնական փուլում թողարկվելու է 1 միլիարդ նոր տոկեն: Դրանք օգտագործվելու են  ֆինանսական հաստատությունների ակտիվների տոկենիզացիայի և միջբանկային SWIFT համակարգից անջատելուց հետո երկրի տնտեսության համար բացասական հետևանքների նվազեցման համար:

Հունվարի վերջին համացանցում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Իրանի Կենտրոնական բանկը պատրաստվում է իր ազգային կրիպտոարժույթի պաշտպանության համար թվային փողի օգտագործման արգելք սահմանել։

Նշվում է, որ քաղաքացիների համար սահմանափակումներ կմտցվեն, որպեսզի նրանք չկարողանան բանկային հաշիվներին 10 հազար դոլարից ավելի գումար պահել:

Այս թեմայով