Իրականում ՀՔԾ-ն Փաշինյանի նամակը ստացել է, սակայն սպասում է հրահանգին

HQCՀատուկ քննչական ծառայությունը դեռևս չի ստացել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գրությունը, որով պատգամավորը դիմել է ՀՔԾ պետին, որպեսզի նա քննության առարկա դարձնի Շանթ Հարությունյանի եւ ազատամարտիկ Վարդան Վարդանյանի հայտարարություններն այն մասին, որ ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանն ու նրա տեղակալ Հ. Պողոսյանը ֆիզիկական բռնություններ են գործադրել նրանց նկատմամբ:

ԳԱԼԱ-ի հարցին, թե ՀՔԾ արդեն մուտքագրե՞լ է պատգամավոր Ն. Փաշինյանի գրությունը՝ ուղղված ՀՔԾ պետին և ի՞նչ է արվում այդ ուղղությամբ, ՀՔԾ լրատվության հարցերով պատասխանատու Մ. Ահարոնյանը պատասխանել է. «Ոչ, մենք դեռևս նման գրություն կամ հայտարարություն չունենք»:

Ինչպես տեղեկացնում են Politik.am-ի աղբյուրները ՀՔԾ-ն իրականում ստացել է Նիկոլ Փաշինյանի դիմումը, սակայն սպասում է վերևների հրահանգին, որպեսզի հասկանա, թե ինչ ընթացք տրվի: Չի բացառվում, որ ՀՔԾ-ն այդպես էլ «չստանա» Փաշինյանի դիմումը:

Դիտվել է 75 անգամ
 


Այս թեմայով