Իրականում ինչու դուրս եկավ քաղաքականությունից Ծառուկյանը

ԾառուկյանԱրդեն մի քանի օր է անցել այն օրից, երբ Գագիկ Ծառուկյանը և Սերժ Սարգսյանը միասին այցելեցին Օլիմպիական ավան այնուհետև, Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատ, սակայն որոշ “մարդկանց” բարբաջանքները դեռ չեն ավարտվում:

Դեռևս փետրվար ամսին, Գագիկ Ծառուկյանը բոլորին պարզ և հասկանելի լեզվով հայտարարեց, որ նա քաղաքականությունից հեռանում է, և, որ քաղաքականության թեման իր համար այլևս փակ է: Սակայն որոշ ուժերի, որոշ ֆեյսբուքյան ֆեյքերի այս միտքը հասու և ընկալելի չէ,կամ ձեռնտու չէ ընկալման։
Քանզի ամեն անգամ, երբ Գագիկ Ծառուկյանը մասնակցում է որևէ հրապարակային միջոցառման այդ կեղծ լրատվամիջոցները իրենց ֆեյսբուքյան կեղծ էջերով փորձում են անհիմն շահարկել Գագիկ Ծառուկյան անուն ազգանունը։
Արդյունքում ստացվել է այնպիսի իրավիճակ,որ ոմանք մինչ օրս այդպես էլ չեն կարողանում տարբերել նախկինում կուսակցության ղեկավար, քաղաքական գործչին ՀԱՕԿ նախագահ,խոշոր գործարարից։

Սակայն,ցանկանան թե չցանկանան պետք է տարբերեն,որ Ծառուկյանը ընտրեց ոչ թե շատ ու շատ քաղ․գործիչների ճանապարհը, որոնք ջանք ու եռանդ չէին խնայում իշխանություններին քննադատելու համար, բայց արի ու տես` այսօր իրենց շահի համար “հաճախորդի կարգավիճակով” հայտնվել են իշխանության շարքերում, ոչ թե գնաց իշխանությունների հետ կոմպրոմիսների, այլ համոզվելով, որ այս պահին երկիրը պատրաստ չէ արմատական և համակարգային փոփոխությունների` ինքը դուրս եկավ քաղաքականությունից:

Բնավ նա այդ քայլին չգնաց իր և իր թիմի շահերից ելնելով` այլ խուսափելով հնարավոր արյունահեղությունից,հաշվի առնելով բախումների ընթացքում հնարավոր մարդկային կորուստների վտանգը` անկախ նրանից թե այդ մարդիկ կլինեին իշխանավոր, ընդդիմադիր, թե պարզապես որևէ պաշտոն չզբաղեցնող, բայց իրենց իրավունքների համար կռիվ տվող Հայ մարդիկ:
Դուրս եկավ քաղաքականությունից` ազնիվ լինելով հասարակության, Հայ մարդու հանդեպ, բայց միևնույն ժամանակ քաջ գիտակցելով, որ կլինեն մարդիկ, որոնք կփորձեն շահարկել ու վարկաբեկել նրա հետագա գործունեությունը:
Գ. Ծառուկյանի ուժն ու ազնվությունը կայանում է հենց դրանում, որ նա այդ ամենը գիտակցելով, թանկ գնահատելով ցանկացած Հայի արժեքը դուրս եկավ քաղաքականությունից, բայց չդադարեց իր բարեգործական գործունեությունն ու հայրենական սպորտի զարգացման առաքելությունը: Իսկ որպես բարեգործ, հասարակական գործիչ և ՀԱՕԿ նախագահ նա ազատ է իր շփումների մեջ և կարող է ու պետք է ի պաշտոնե հանդիպի թե իշխանական և թե ընդդիմադիր թևի ներկայացուցիչների հետ:

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 1,038 անգամ
 


Այս թեմայով