Իրադրությունն առաջնագծում

սահմանԱպրիլի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծումօպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Որոշհատվածներում հակառակորդը խախտել է կրակիդադարեցման շուրջ ձեռքբերվածպայմանավորվածությունը՝ կիրառելով հրաձգային ևականանետային զինատեսակներ: Մասնավորապեսհարավային և հյուսիսային ուղղություններումտեղակայված հայկական դիրքերի վրա կրակոցներ ենարձակվել 60 մմ ականանետից (2 արկ) և ՀԱՆ-17 տիպինռնականետից (14 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխանգործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրվածմարտական խնդիրը:

Բացի վերոնշյալից իրազեկում ենք, որ համաձայն կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածության, այսօրվա ընթացքում ադրբեջանական կողմին հնարավորություն կտրվի շփման գծում շարունակելու իրականացնել դիակների որոնման աշխատանքներ:

Հիշեցնում ենք նաև, որ ՊԲ-ի մեկ զինծառայողի ճակատագիր շարունակում է մնալ անհայտ, որի վերաբերյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կատարվում են համապատասխան հարցումներ:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Դիտվել է 166 անգամ
 


Այս թեմայով