Իրադրությունը սահմանին

սահմանԱպրիլի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանականհակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդըշարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը, որի ընթացքում կիրառել էինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ(2000-ից ավելի կրակոց), այնպես էլ 60 միլիմետրանոցականանետ (2 արկ): Առավել ինտենսիվ խախտումներ ենարձանագրվել շփման գոտու հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, որոնց հետևանքով զոհվել է շարքայինպայմանագրային, 1983թ. ծնված Հրաչ Սամվելի Մուրադյանը:Կան վիրավորներ:
Առաջնագծի մեկ այլ՝ հյուսիսարևելյան հատվածում,դեռևս լրիվությամբ չպարզված հանգամանքներում, մահացուհրազենային վիրավորում է ստացել 1996թ. ծնված շարքայինզինծառայող Գևորգ Աշոտի Մղդեսյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իրզորակցությունը հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին,հարազատներին և ծառայակիցներին:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Դիտվել է 222 անգամ
 


Այս թեմայով