Իվետա Տոնոյանը շատ ավելի լայն լիազորություններ է ստացել. հայտարարել է Ծառուկյանը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր կայացած նիստի ընթացքում անդրադարձել է վերջին օրերին շրջանառվող այն լուրերին, թե իբր Ազգային Ժողովի պատգամավոր Իվետա Տոնոյանն ազատվել է աշխատանքից: Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ տեղեկատվությունը բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: <<Ես կցանկանայի, որ շատերն իրենց նվիրվածությամբ, աշխատասիրությամբ և հավատարմությամբ նմանվեին Իվետային>>,-ասել է Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով, որ նա ոչ թե ազատվել է աշխատանքից, այլ հակառակը՝ ստացել է շատ ավելի լայն լիազորություններ:

Այս թեմայով