Իսրայելում պետության հրեական բնույթի մասին օրենք է ընդունվել

Իսրայելի խորհրդարանը սահմանադրական օրենք է ընդունել պետության հրեական բնույթի մասին, ինչը արաբական փոքրամասնությունների ներկայացուցիչների բողոքի պատճառ է դարձել, քանի որ նրանք դրանում ռասիզմի և խտրականության սպառնալիք են տեսնում:

Փաստաթուղթը Իսրայելը հռչակում է «հրեա ժողովրդի ազգային տուն», իսկ հրեաներին՝ միակ ժողովուրդը, որը դրա սահմաններում ազգային ինքնորոշման իրավունք ունի: Օրենքը պետական լեզու է հռչակում միայն եբրայերենը՝ մինչ այժմ պաշտոնական առումով դրա հավասարազոր արաբերենին տալով «հատուկ կարգավիճակ»:

«Սա վճռորոշ պահ է Իսրայելի պետության և սիոնիզմի պատմության ընթացքում… Մենք օրենքով ամրագրում ենք մեր գոյության հիմնարար սկզբունքը. Իսրայելը հրեական ժողովրդի ազգային պետությունն է, որը հարգում է իր բոլոր քաղաքացիների անհատական իրավունքները: Ողջ Մերձավոր Արևելքում միայն Իսրայելն է հարգում այդ իրավունքները»,- ասել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն:

Օրենքը ստացել է 120 պատգամավորներից 62-ի ձայնը, դեմ է քվեարկել 55 պատգամավոր, երկուսը ձեռնպահ են մնացել: Արաբ խորհրդարանականները ցուցադրական կերպով պատռել են փաստաթղթի տեքստերը:

Այս թեմայով