Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հայտարարել են 12-ժամյա հրադադար

898075504Իսրայելի պաշտպանության բանակը և ՀԱՄԱՍ խմբավորումը համաձայնել են այսօր առավոտյան ժամը 08։00-ից հումանիտար հրադադար հայտարարել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ այդ ժամերի ընթացքում իսրայելական բանակը միայն փնտրելու է այն թունելները, որտեղից իրենք ենթարկվում են հարձակումների։

Հրադադարի մասին առաջինը հայտարարել էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ։

 

 


Այս թեմայով