Իսրայելի վրա 150 հրթիռ է արձակվել

ՀԱՄԱՍ-ի զինյալները Գազայի հատվածից մոտ 150 հրթիռ են արձակել Իսրայելի տարածքի վրա: Այս մասին Twitter-ում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է Lenta-ն:

Հստակեցվում է, որ 25 արկ որսվել է «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կողմից: Օդային տագնապի ազդանշանները գործարկվել են 19 բնակավայրերում: Հրթիռների մեծ մասն ընկել է անբնակ տեղանքում:

Ի պատասխան՝ Իսրայելի ավիացիան Գազայում խոցել է ՀԱՄԱՍ-ի 140-ից ավելի ռազմական օբյեկտներ: Դրանց թվում են շտաբներ, թունելներ, մարզական ճամբարներ, զինանոցներ, հրաձգարաններ, ինչպես նաեւ երկաթբետոնե կառուցվածքների արտադրության ֆաբրիկան եւ զինյալների մի քանի դիրքեր:

 

Այս թեմայով