Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Իսրայելի խորհրդարանը հուլիսի 5-ին կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը

Իսրայելի խորհրդարանը հուլիսի 5-ին կքննարկի Հայոց ցեղասպանության հարցը

3755_israyeli-xorhrdarani-xosnaky-koch-e-arel-chanachel-hayoc-ceghaspanutyuny_MԻսրայելի Քնեսեթում հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության հարցով քննարկում է տեղի ունենալու: Horizon Weekly-ի փոխանցմամբ` այս մասին Զորյան ինստիտուտին տված հարցազրույցում հայտնել է իսրայելցի պատմաբան և ցեղասպանագետ Յաիր Աուրոնը:

Ըստ ցեղասպանագետի` Իսրայելը նախկինում ձեռնպահ էր մնում Հայոց ցեղասպանության թեմայով հանրային քննարկումներից և ազատ քվեարկությունից՝ մտավախություն ունենալով իրենից հեռացնել Թուրքիայի կառավարությանը, որը ժամանակին Իսրայելի հիմնական դաշնակիցն էր համարվում, ինչպես նաև ԱՄՆ-ին:

Իսրայելցի պատմաբանն ընդգծել է այն փաստը, որ Քնեսեթի քննարկումը տեղի է ունենալու Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից գրեթե մեկ ամիս անց:

«Թուրքիայի ժամանակակից հանրապետությունը Հայոց ցեղասպանությունն իրականացրած հանցագործ պետությունը չէ, սակայն այն Օսմանյան կայսրության իրավահաջորդն է բոլոր իրավունքների ու պատասխանատվության առումով: Ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն Թուրքիայի ամեն հաջորդ իշխող վարչակազմ նախընտրում է քողարկել և ժխտել այն: Ավելին, Թուրքիան օգտագործում է իր աշխարհաքաղաքական և տնտեսական լծակները` հորդորելով մյուս երկրներին ևս ժխտողական քաղաքականություն վարել», – ասել է Աարոնը:

Դիտվել է 90 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy