Home » Real Politik » Իսկ գուցե դուք դուրս գաք «մանթրաշից»

Իսկ գուցե դուք դուրս գաք «մանթրաշից»

Սերժ-սարգսյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Facebook-ի իր էջում կոչով դիմել է ռուսաստանաբնակ հայերին: Կոչում ասված է.  «Ռուսաստանի Դաշնությունում ապրող 2 միլիոն հայեր (Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության տվյալներով), հասկանում եմ, որ չեք ըմբոստանում, չեք խոսում (մանթրաշ եք), բայց չեմ կարծում, որ ձեզ խանգարում են, ձեր ձեռքը բռնում են ու չեն թողնում, որ դուք մասնակցեց Արցախի կառավարության նախաձեռնությանը: Արցախի կառավարության կոչին Ռուսաստանի Դաշնությունից արձագանքել է դեռ 30 մարդ: Ձեզ չեն հասկանա հայրենիքում, Ռուսաստանում ապրող արցախցիներ՝ ձեզ չեն հասկանում Արցախում:

Իհարկե Ռուսաստանի հայերի պահվածքը գովելի չէ, սակայն այն քննադատելու իրավունք ունեն միայն Հայաստանի կամ սփյուռքի քաղաքացիական այն շրջանակները, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում հանուն Հայաստանի և Արցախի: Իսկ Հայաստանի և Արցախի իշխանությունները լավագույն դեպքում պետք է լռեն: Պետք է լռեն, որպեսզի հանրությունը ավելորդ անգամ չհիշի իրենց գոյության մասին: Լավ կլիներ Արթուր Աղաբեկյանը և մնացյալ իշխանավորները դուրս գային  «մանթրաշից», լավ կլիներ նա կոչով դիմեր այն գեներալներին և պաշտոնյաներին, որոնք թալանում են երկիրը: Կոչով դիմեր այն մարդկանց, ովքեր սփյուռքից ուղարկված գումարներով ճանապարհ կամ դպրոց կառուցելու փոխարեն վերջին մոդելի մեքենաները գնեցին, իսկ որոշները թալանված գումարները տարան օֆշորային գոտնիներ:

Պարոն Աղաբեկյան խնդում են, ինչու չէ նաև պահանջում, որպեսզի դուք և Արցախի ու Հայաստանի մյուս պաշտոնայները դուրս գան «մանթրաշից», հասկանան ուր են հասցրել երկիրը, բացահայտեն, թե ուր են գնացել այս ժողովրդի գումարները և ստորագրեն իրենց դիմումները, որպեսզի երկրի ղեկը իր ձեռքը վերցրած ժողովրդական իշխանությունները կարողանան նաև Ռուսաստանի հայերին հանել «մանթրաշից»:

Դիտվել է 1,610 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy