Իսկ գուցե՞ Արմեն Սարգսյանը ուղղեր իր սխալը՝ նոր քոչարի պարեր

Հայաստանի  քաղաքական կյանքում միշտ էլ առաջնային է եղել ձևը և ոչ թե բովանդակությունը: Այս պահին դժվար է ասել, թե երբվանից դադարեց քաղաքական ուժերի ու հասարակության համար բովանդակությունը կարևոր դեր կատարել, սակայն այսօր փաստ է, որը ձևը՝ քաղաքական շոուն, առավել կարևոր դեր ունի:

Հայաստանի հասարակության պահանջները լավ է հասկացել նախագահ Արմեն Սարգսյանը: Վերջին մի քանի ամսիներին նա կատարել է մի քանի ձևական քայլեր, որոնք մեդիաառիթներ են դարձել ու փոխել հասարակության վերաբերմունքը իր նկատմամբ:

Մարդիկ արդեն սկսել են չխոսել նրա ոչ լեգիտիմ նախագահ լինելու մասին, իսկ երեկվանից Ամուլսարի ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող շատ բնապահպաններ մոռացան, որ նշված հանքը շահագործող ընկերությունը Հայաստան է եկել հենց Արմեն Սարգսյանի ջանքերի շնորհիվ: Իսկ մոռանալու համար առիթ հանդիսացավ այն, որ նախագահ Արմեն Սարգսյանը իջավ իր նստավայրից և հանքի շահագործման դեմ դուրս եկած ակտիվիստների հետ քոչարի պարեց:

Որևէ վատ բան չկա նրա մեջ, որ Արմեն Սարգսյանը փորձում է իրեն անմիջական պահել, սակայն այս դեպքում նա պետք է առաջին հերթին փորձի շտկել իր նախկինում արված քայլերի հետևանքները ու երբ, նաև իր ջանքերի շնորհիվ կկանգնեցվի Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը, ապա կարող է միանալ  երիտասարդներին ու պարել հաղթանակի քոչարին:

Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache