Իսլամիստները սպանել են նրա ընտանիքի 17 անդմաներին. Նադիա Մուրադի դժբախտությունը

13087450_1008652945879601_6645319607645151373_nPolitik.am-ն արդեն տեղեկացրել էր, որ այսօր` ապրիլի 24-ին ժամը 14:00-ին «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» դահլիճում «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակականկազմակերպությունը հրավիրել էր հանդիպման եզդի հասարակական գործիչ Նադիա Մուրադի հետ: Նադիա Մուրադը եզակի եզդի կին գործիչներից է, որ Իրաքի եզդիների ցեղասպանության հարցը բարձրաձայնել է ամբողջ աշխարհով: Նա ելույթը է ունեցել ՄԱԿ-ում և հանդիպումներ է ունեցել մի շարք երկների առաջնորդների հետ` ներկայացնելով 2014 թվականին եզդիների հետ տեղի ունեցածը:

Քննարկումների ավարտից հետո Politik.am-ի ընթերցողների համար Նադիա Մուրադը ներկայացրեց իր կյանքի պատմությունը: Այն ինչ նա կրոցրել է այս ցեղասպանության ընթացքում ցանկացած այլ մարդու ուղղակի ծնկի կբերեր, բայց Նադիան հանձնվողներից չէ և խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի եզդիների ցեղասպանության մասին իշտեղեկանան բոլորը.«Այս ցեղասպանության հետևանքով ես կորցրեցի մայրիկիս, վեց եղբայրներիս, չորս հարսներիս և վեց զարմիկներիս: Սպանվեցին նաև իմ շատ դասընկերներ: Մեր ընտանիքի անդամներից միայն ես էի, որ դպրոց էի գնում և հուսով էի, որ  կշարունակեմ կրթությունս, սակայն Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը վերջ դրեց իմ երազանքներին»,-ասաց Նադիա Մուրադը՝ ավելացնելով, որ իր համար տեղի  դժոխքը շարունակվել է մի քանի ամիս, երբ գերության մեջ է եղել ԻՊ ձեռքում.«Ես հուսահատ էի և կարծում էի այլևս նրանց ձեռքից չեմ ազատվի, սակայն եկավ մի ժամանակ, որ ես ուժ հավաքեցի և ճանապարհ գտա փախնելու: Փախա և հիմա ուզում եմ եզդիների ցավը հասցնել բոլոր երկրների կառավրություններին, իսկ առաջին հեթին մահմեդական երկրների կառավարություններին, որպեսզի նրանք իմանան, թե ինչ է կատարվում իսլամի անվան տակ»,-ասաց Նադիա Մուրադը՝ կոչ անելով բոլոր եզդի կանանց չհանձնվել և պայքարել:

Դիտվել է 207 անգամ
 


Այս թեմայով