«Իսլամական պետություն» խմբավորումը լքել է Էր Ռուտբա քաղաքը

A member loyal to the ISIL waves an ISIL flag in Raqqa«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններն ամբողջությամբ լքել են Իրաքի և Հորդանանի սահմանին գտնվող Էր Ռուտբա քաղաքը։ Նրանք այնտեղից դուրս են բերել նաև իրենց ընտանիքներին և կարողությունը, գրում է BBC-ն։

 Քաղաքը, որը ռազմավարական դիրք է զբաղեցնում Ամման-Բաղդադ մայրուղում, ջիհադականների կողմից գրավվել է 2014-ին:

 Քաղաքապետը հայտնել է, որ այնտեղ չեն մնացել գրոհայիններ, սակայն տեղի բնակիչները չեն համարձակվում ընդդիմանալ և իշխանությունն իրենց ձեռքը վերցնել` սպասելով կառավարական ուժերի ժամանմանը:

 Մինչ այդ, Իրաքի Անբար նահանգում իրաքյան անվտանգության ուժերը հարձակում են գործում Մոհամադի քաղաքի վրա, որտեղից ջիհադականները նահանջում են դեպի հարևան Հիթ քաղաք:

 


Այս թեմայով