Home » Real Politik » «Իսլամական պետություն»-ը սպառնում է Հայաստանին

«Իսլամական պետություն»-ը սպառնում է Հայաստանին

Mideast Iraq«Իսլամական պետություն»  ահաբեկչական խմբավորման իրականացրած գործողությունները հետզհետե մոտենում են Հայաստանի սահմանին: Մասնագետների գնահատմամբ Հայաստանը ևս պետք է պատրաստվի «Իսլամական պետության» կողմից եկող վտանգին: ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը ևս կարծում է, որ այս կառույցը իրենից վտանգ է ներկայացնում Հայաստանի համար.«Որովհետև այն դեպքերի զարգացումը, որ կա, արդեն իսկ մտահոգիչ է: Ըստ իրենց հայեցակարգի՝ հարվածը Կովկասի վրա հարձակումն է, և վերջին հաշվով և՛ Ադրբեջանն է ընկնում դրա տակ, և՛ նաև Թուրքիան: Ադրբեջանի հարստությունը «Իսլամական պետության» հարստությունը պետք է լինի և այնտեղ կռվող այն ռեզերվը, որ կա այսօր Ադրբեջանից, Վրաստանից և մյուս ԱՊՀ երկրներից, դա դինամիկ է, որը կարող է ամեն րոպե պայթել նաև Հայաստանում»,-ասաց նա:

 Նավասարդյանը խոստովանեց, թե այդքան Ադրբեջանը, մանավանդ Թուրքան իրեն չեն վախեցնում, որքան ԻՊ-ն: «Նրանք կարող են հայտնվել այստեղ, իսկ Հյուսիսային Կովկասում արդեն իսկ գոյություն ունեն»,-ասաց նա և նշեց, թե ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը օգնում է Սիրիային միայն նրա համար, որ ոչ միայն Չեչնիան հեռու պահի այդ ուժերի ներխուժումից, այլ նաև Թաթարստանը, Բաշկիրան և այլն:

Դիտվել է 2,861 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy